
Այս ուժեղ ու հմայիչ երիտասարդը Սերգեյն է, ում մոտ մայիսի սկզբին ախտորոշվել է սուր միելոբլաստային լեյկեմիա։ Տղան անցել է բազմաթիվ հետազոտություններ ու ընդունել քիմիոթերապիայի երկու կուրս, որն իր հերթին ուղեկցվել է մի շարք դժվարություններով։
Բուժման արդյունքում երեխան ներկայումս իրեն լավ է զգում և գտնվում է ռեմիսիայի փուլում, որի համար շնորհակալ ենք Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի պրոֆեսիոնալ բժիշկներին:
Ներկայումս Սերգեյը ստանում է քիմիոթերապիայի ևս մեկ կուրս, որին հաջորդելու է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստումը, վերջինս պետք է իրականացվի Սանկտ-Պետերբուրգում, որի համար անհրաժեշտ է շուրջ 69.000 ԱՄՆ դոլլար գումար:
Տղան համոզված է, որ շարունակելու է ապրել։
Նա նաև համոզված է, որ դու ես օգնելու նրան այդ հարցում։
Նվիրատվություն կարող եք կատարել հետևյալ հղումով՝ shorturl.at/dsMX3