
Կորոնավիրուսի դեմ չպատվաստված ֆուտբոլիստների մասնակցությունը 2022 թվականին Կատարում անցկացվելիք աշխարհի առաջնությանը հարցականի տակ է։
Կատարի ղեկավարությունը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայից պահանջում է պարտադրել առաջնության մասնակիցներին պատվաստվել, իսկ հրաժարվողներին թույլ չտալ մուտքը երկիր: Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ Կատարում արդեն պատվաստվել է բնակչության մոտ 82 տոկոսը։ shantnews.am