Նինոծմինդայի շրջանի Փոքր Խանչալի գյուղի մինի խաղադաշտը, որտեղ երիտասարդները անցկացնում են իրենց ազատ ժամանակը ֆուտբոլ խաղալով, գտնվում է անմխիթար վիճակում:
Մինի խաղադաշտի ցանկապատը քանդված է, ինչպես նաեւ արհեստական խոտածածկույթի բացակայության պատճառով, անձրևներից հետո դաշտը ցեխոտվում է եւ որեւէ միջոցառում անցկացնել հնարավոր չէ:
Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Մինի Ֆուտբոլի խաղադաշտը գտնվում է անմխիթար վիճակում: Փոքր Խանչալիի բնակչության անունից խնդրում ենք, որ ուշադրություն դարձնեն խաղադաշտին, որպեսզի երիտասարդությունը ծխելու, խմելու կամ հեռախոսների հետ խաղալու փոխարեն զբաղվեն սպորտով: Մեծ ֆուտբոլի խաղադաշտը նույնպես գտնվում է վատ վիճակում: Իսկ ինչ վերաբերվում է սպորտային գույքին, դիմում ենք ներկայացուցիչներին, խոստանում են որ մրցույթը կկայանա կբաժանեն, սակայն մինչեւ օրս ապարդյուն»:
Իրականացվելու են այս տարի աշխատանքներ թե ոչ, Մեծ Խանչալի համայնքի ներկայացուցիչ Սեդրակ Շահբազյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց. «Այս պահի դրությամբ Փոքր Խանչալիի մինի ֆուտբոլի խաղադաշտի համար ոչ մի աշխատանք չի պլանավորվում»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.