Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի սպորտդահլիճի շինարարական աշխատանքների շարունակման համար այս տարի հատկացվել էր 10 000 լարի գումար, իսկ մինի ֆուտբոլի խաղադաշտի աշխատանքները ավարտին հասցնելու համար հատկացված էր մոտավորապես 32 000 լարի:
Քանի որ աշխատանքները դեռեւս չեն սկսվել, NOR ռադիոն հետաքրքրվեց թե ինչն է պատճառ հանդիսանում աշխատանքների ուշացմանը:
Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Թորիայի մինի ֆուտբոլի եւ սպորտդահլիճի նախագծերը կազմված են, մրցույթը հայտարարվել է եւ շինարարները վերցրել են աշխատանքը: Քանի որ հարակից տարածքում պետք է խոտհունձ իրականացվի, մեծ տեխնիկաներ են աշխատելու տեղում այդ պատճառով մենք խնդրել ենք շինարարին որպեսզի աշխատանքները մի որոշ ժամանակով հետաձգեն: Խոտհունձից հետո աշխատանքները կսկսվի»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.