
Լուսանկար NOR-ի արխիվից:
Քութայիսիի Չոմի գյուղում վթարի զոհ է դարձել 8 ամսական երեխան: Ըստ առկա տեղեկությունների ՝ մարդատար ավտոմեքենան բախվել է առջևից ընթացող մեքենային, որում եղել է ամուսնական զույգ ՝ երկու փոքր երեխաներով: Վթարի հետեւանքով երեխան տեղում մահացել է, իսկ մայրը դեմքի ոսկորների կոտրվածքով տեղափոխվել է կլինիկա: Նա վիրահատության է ենթարկվել : Ներկայումս կնոջ վիճակը բավարար է:
Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել միջադեպի կապակցությամբ: 1tv.ge