Վրաստանի վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջանի Հանրապետություն

Վրաստանի վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջանի Հանրապետություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջանի Հանրապետություն:

Վարչապետի այցը Բաքու կսկսվի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դեմ առ դեմ հանդիպմամբ, որը կանցկացվի Զագուլբայի պալատում:

Դեմ առ դեմ հանդիպումից հետո Իլհամ Ալիևը աշխատանքային ընթրիք կանցկացնի Իրակլի Ղարիբաշվիլիի և պատվիրակության անդամների հետ:

Աշխատանքային այցի շրջանակներում տեղի կունենա Միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ ՝ Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության վարչապետների գլխավորությամբ, որից հետո կստորագրվեն համագործակցության հուշագրեր:

Վարչապետի գլխավորած վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան և կառավարության աշխատակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին: 1tv.ge