Վրաստանում և ամբողջ աշխարհում Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարը շարունակվում է։ Չնայած նրան, որ առկա են մի շարք պատվաստանյութեր, այնուամենայնիվ, դրանց շուրջ առկա են նաև բազմաթիվ խոսակցություններ և ապատեղեկատվություններ։
NOR ռադիոկայանը առանձնացրել է պատվաստանյութերի մասին երկու խոսակցություն, որոնք շրջանառվում են Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակչության շրջանում։
Այս խոսակցությունների իսկությունը ճշտելու համար զրուցեցինք Նինոծմինդայի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանի հետ։
Պատվաստանյութերի ԴՆԹ֊ն փոխելու խոսակցություննեը Եղոյանը որակում է, որպես անհեթեթություն։
«Սա անհեթեթություն է։ Երբ պատվաստանյութը չկար ասում էին ինչու չունենք պատվաստանյութ, հիմա էլ ամեն ինչ արված տրված է, ստեղծում են միֆեր ու տարածում են ժողովրդի մեջ», – Ասում է Տիգրան Եղոյանը։
Ինչ վերաբերում է պատվաստանյութերի բաղադրատոմսի բացակայության մասին խոսակցություններին Եղոյանը ասաց.
«Եթե պատվաստանյութը չունենար բաղադրատոմս, այդ դեպքում ինչպես կարող է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ընդունել դա։ Դեղանյութը չունենա բաղադրատոմս դա պատկերացնել անգամ հնարավոր չէ»։
Բժիշկը նաև պատասխանեց պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին հարցին, ասելով.
«Չեմ կարծում, որ մի օտար նյութ օրգանիզմ մտնի ու հեշտությամբ անցնի, որովհետև օրգանիզմը շատ մեծ լաբորատորիա է»,- ասաց Եղոյանը։
Հոկտեմբերի չորսից դպրոցները վերաբացվեցին և նշվում է, որ ուսուցչական կոլեկտիվի գոնե 80 տոկոսը պետք է պատվաստված լինի, որպեսզի դպրոցներում անվտանգ միջավայր լինի։ Ինչպես նաև Վրաստանի առողջապահության ներկայացուցիչները կոչ են անում որպեսզի ծնողները նույնպես պատվաստվեն։ Մենք զրուցեցինք Նինոծմինդայի շրջանում ապրող բնակիչներից մեկի հետ, ով խոսեց կորոնավիրուսային պայմաններում դպրոցների բացման մասին և առկա ռիսկերի մասին։
«Ուրախ ենք, որ դպրոցները կբացվեն և օնլայն դասընթացները կվերանան։ Ինչ վերաբերվում է ուսուցիչների պատվաստումների մասին դա իրենց ցանկությունն է, կպատվաստվեն թե ոչ դա իրենց խնդիրն է։ Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես չեմ պատվաստվի քանի որ դեղորայքային ալերգիա ունեմ։ Ինչ վերաբերվում տան մյուս անդամներին և նրանց անվտանգությանը ապա ես ինչ կարող եմ ասել, ամեն մեկը ունի իր մտածելակերպը, ցանկություն ունեն թող պատվաստվեն, ստիպողական չէ։ Կորոնավիրուսը մեզ մոտ ինչ որ չափով անվտանգ է, որովհետև առաջին ալիքի ժամանակ գրեթե բոլորը հիվանդացան, իմունիտետ ձեռք բերեցին, երկրորդ ալիքի ժամանակ թույլ էր, իսկ երրորդի ընթացքում՝ մեր գյուղում գրեթե չկար հիվանդ։ Լուրջ հիվանդացած մարդիկ չկային, եթե կային էլ՝ ապա սովորական գրիպի նման։ Մեծահասակները չհիվանդացան, լուրջ դեպքեր չեն եղել, երևի թե մեծահասակները ավելի թեթև տարան քան երիտասարդները։ Ես չգիտեմ հետագայում վիրուսը ինչ ձև կընդանա, գուցե մուտացիայի ենթարկվի, ավելի բարդ հիվանդություն ի հայտ գա, նույնիսկ մասնագետները չեն կարող ասել թե հետագան ինչ կլինի։ Ով որ ցանկություն ունի թող պատվաստվի» ,- ասում է բնակիչը։
Այս թեմայով զրուցեցինք նաև Իմունիզացիայի փորձագետների ազգային տեխնիկական խորհրդատվական խմբի ղեկավար, պրոֆեսոր, Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեի հետ.
«Եթե դպրոցի 80 տոկոսը լինի պատվաստված դա շատ լավ կլինի, մեզ մոտ հույս չկա, որ 100 տոկոսը պատվաստված կլինի, բայց 80 տոկոսի դեպքում կարելի է համարել, որ դպրոցը անվտանգ կլինի։
Բացի այդ, եթե երեխաները կրեն դիմակներ, եթե պահպանվի հեռավորությունը և դասասենյակները օդափոխվեն ոչ մի խնդիր չի լինի և դպրոցները կլինեն անվտանգ»,- ասաց փորձագետը։
Մեր այն հարցին թե հարկավո՞ր է, որ ծնողները նույնպես պատվաստվեն Չխաիձեն պատասխանեց.
«Ինչ վերաբերում է տան անդամների պատվաստումներին, ապա տան մեջ գտնվող բոլոր մեծահասակները պետք է անպայման պատվաստված լինեն, այնպես որ սա իդեալական տարբերակ է», – ասաց փորձագետը։
Մանրամասները՝ աուդիոնյութում.