![](https://nor.ge/am/wp-content/uploads/xsteudents.jpg.pagespeed.ic.XKbHl6uZ2F.jpg)
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը հայտարարել էր մրցույթ` 169.200 լարիի դիմաց չորս մինի-մարզադաշտերի կառուցման համար, որտեղ ընդգրկված էր նաեւ Ջիգրաշենի խաղադաշտի կառուցումը:
Ինչպես տեղեկացանք քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունից, Ջիգրաշենի խաղադաշտի կառուցման աշխատանքները ավարտվել են սեպտեմբերի 24 -ին:
Նշենք, որ աշխատանքները իրականացնում էր Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը: