Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը մրցույթ էր անցկացրել Նինոծմինդայի մունիցիպալիտետում մինի-մարզադաշտերի կառուցման համար:
Ավարտին է մոտեցել Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասի մարզադաշտի վերականգնման եւ Նինոծմինդա քաղաքի Սպանդարյան փողոցում մինի մարզադաշտի կառուցման աշխատանքները:
Նշենք, որ աշխատանքները իրականացնում է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը:
Աշխատանքների պատասխանատու Արմեն Հովսեփյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց. «Խոջաբեկ թաղամասի եւ Սպանդարյան փողոցում մինի մարզադաշտերի շինարարական աշխատանքները ավարտվել են: Ինչպես նաեւ ավարտվել է Սաթխայի մինի մարզադաշտի վերականգման աշխատանքը: Կատարվել է ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները, մնացել է միայն հանձման եւ ընդունման գործընթացը»:
Հիշեցնենք, որ Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասի մինի մարզադաշտի կառուցման համար նախատեսված գումարը կազմում էր 37,000 լարի: Սպանդարյան փողոցի մինի մարզադաշտի համար հատկացվել էր 37 200 լարի գումար:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.