Եզրափակիչ շինաշխատանքներ Թորիայի մինի մարզադաշտում

Եզրափակիչ  շինաշխատանքներ Թորիայի մինի մարզադաշտում

Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղում ընթանում է մինի մարզադաշտի կառուցման եզրափակիչ աշխատանքները:

NOR ռադիոն նախկինում լուսաբանել էր, որ Թորիայի մինի ֆուտբոլի խաղադաշտի աշխատանքները ավարտին հասցնելու համար հատկացվել էր մոտավորապես 32 000 լարի:

Աշխատանքները իրականացնում է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը:

Բնակիչներից Ռուբեն Մալխասյանը մեզ հետ զրույցում նշեց. «Մարզադաշտի կառուցումը կարծում եմ շատ դրական է անդրդառնալու գյուղում սպորտի զարգացման վրա, երիտասարդությունը գոնե կունենա հնարավորություն ազատ ժամանակը անցկացնելու խաղադաշտում, որովհետեւ ունենք շատ շնորհալի երիտասարդներ, ովքեր հնարավորության բացակայության պատճառով աչքի չեն ընկնում»:

Երիտասարդները NOR ռադիոկայանի հետ զրուցելու ժամանակ նշեցին, որ մարզադաշտի համար չկա նախատեսված նստարաններ, ինչպես նաեւ անցած տարի իրականացրած աշխատանքներից հետո ցանկապատը քանդվել է իսկ դարպասաձողն էլ ծռվել:

Աշխատանքների պատասխանատու Արմեն Հովսեփյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց. «Թորիայի մարզադաշտում արդեն ավարտին է մոտեցել բետոնապատման աշխատանքները, մնացել է տեղադրել արհեստական գորգը եւ ավելացնել գիշերային լուսավորությունը: Իսկ ինչ վերաբերվում է նստարաններին ապա դրանք չկա նախատեսված: Այստեղ աշխատանքները նախատեսում ենք ավարտել մինչեւ ամսվա վերջ»:

Արմեն Հովսեփյանը նաեւ խոսեց Նինոծմինդայի շրջանի մյուս գյուղերում իրականացվող մարզադաշտերի կառուցման մասին:

«Ժդանովական գյուղում ավարտին է մոտեցել մինի մարզադաշտի կառուցման աշխատանքները: Փոկա գյուղում նույնպես ավարտին է մոտենում, Մեծ Խանչալիի մինի մարզադաշտի աշխատանքները լրիվությամբ ավարտված են: Օրոջալարի մինի մարզադաշտի աշխատանքները նույնպես ավարտված են եւ այլն»,- ավելացրեց Հովսեփյանը:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Եզրափակիչ շինաշխատանքներ Թորիայի մինի մարզադաշտում
Ժդանովական գյուղում ավարտին է մոտեցել մինի մարզադաշտի կառուցման աշխատանքները: