Թորիայի սպորտդահլիճի եւ մինի մարզադաշտի կառուցման աշխատանքները կշարունակվեն

Թորիայի սպորտդահլիճի եւ մինի մարզադաշտի կառուցման աշխատանքները կշարունակվեն

Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի սպորտդահլիճի շինարարական աշխատանքների շարունակման համար այս տարի հատկացվել է 10 000 լարի գումար:

Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Թորիայի սպորտդահլիճի կառուցման աշխատանքները մեկնարկել է անցած տարի, այս տարի կշարունակվի՝ որի համար նախատեսված գումարը կազմում է 10 000 լարի»:

«Թորիայի մինի ֆուտբոլի խաղադաշտի աշխատանքները ավարտին հասցնելու համար հատկացված է մոտավորապես 32 000 լարի: Մինի ֆուտբոլի եւ սպորտդահլիճի նախագծերը կազմված են, սպասում ենք որ ներկայացվի մրցույթի, մոտ 1 ամսից աշխատանքները կսկսվեն», – նշեց Քոթոյանը:

Հավելենք, որ Ուչմանա գյուղի սպորտդահլիճի կառուցման համար գյուղական ծրագրով հատկացված է 12 000 լարի գումար: Եգոր Քոթոյանի խոսքով՝ սպորտդհալիճի նախագիծը կազմված է, մնում է ուղիղ պայմանագիր ստորագրվի շինարարների հետ եւ մոտ 15 օր հետո աշխատնքները կմեկնարկեն:

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Թորիայի սպորտդահլիճի եւ մինի մարզադաշտի կառուցման աշխատանքները կշարունակվեն