Ինչ աշխատանքներ են տարվելու Հեշտիայի գյուղական համայնքում «Օգնություն գյուղին» ծրագրով

Ինչ աշխատանքներ են տարվելու Հեշտիայի գյուղական համայնքում «Օգնություն գյուղին» ծրագրով

Այսօր՝ մարտի 1-ին Հեշտիայի գյուղական համայնքում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում հանդիպեցին բնակիչներն ու քաղաքապետարանի ներկայացուցիչները:

Գյուղերում էին՝ Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը եւ այլոք:

Բնակիչների որոշմամբ, թե ինչ աշխատանքներ են տարվելու Հեշտիայի գյուղական համայնքում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում եւ ինչքան գումար է նախատեսվել դրանց իրականացման համար, ներկայացնում ենք ստորեւ:

  • Հեշտիա գյուղում վերականգնվելու է կիսաշեն ֆերման, որը ծառայելու է խոշոր եղջերավոր կենդանիների համար: Գումարը կազմում է 20 000 լարի:
  • Ուչմանա գյուղում հիմք է դրվելու նոր սպորտդահլիճի կառուցմանը: Գումարը կազմում է 12 000 լարի:
  • Թորիա գյուղում ջուրը խողովակներով պետք է տեղափոխվի խոշոր եղջերավոր կենդանիների համար նախատեսված ջրամբարը: Գումարը կազմում է 16 000 լարի:
  • Ղաուրմա գյուղում պետք է կառուցվի ջրամբար կենդանիների խմելու ջրի համար: Գումարը կազմում է 12 000 լարի:

Ավելի մանրամասն մեր հարցազրույցը Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ՝ աուդիոնյութում:

Radio NOR · Ինչ աշխատանքներ են տարվելու Հեշտիայի գյուղական համայնքում «Օգնություն գյուղին» ծրագրով
Нет описания.
Нет описания.