
Չպատվաստված քաղաքացիների բուժումը կորոնավիրուսային հիվանդության դեմ Հայաստանում առաջիկայում կլինի վճարովի:
Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:
Այս հարցն արդեն քննարկվում է նախարարությունում: Խոսքը բավականին թանկարժեք բուժման մասին է: Բուժումը քաղաքացիների համար կարժենա միջինում 800 հազար դրամ: Խաչատրյանը, սակայն, չնշեց, թե փոփոխությունը կոնկրետ երբ տեղի կունենա:
Հիշեցնենք՝ մեզ մոտ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված քաղաքացիները այս պահի դրությամբ բուժում են ստանում պետության միջոցների հաշվին:armtimes.com