Լուսանկարը՝ արխիվից
Մորից փոխանցվող կորոնավիրուսային վարակը ազդում է նորածին երեխայի իմունային համակարգի վրա: Այս մասին հաղորդվել է բրիտանացի գիտնականների նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Nature Immunology ամսագրում:
Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողները գնահատել են նորածինների առողջությունը 30 մայրերի մոտ, ովքեր հիվանդ են (որոնց ՊՇՌ հետազոտությունը կատարվել է ծննդաբերությունից ոչ ուշ, քան 2 շաբաթ առաջ) կամ արդեն վարակվել են COVID-19-ով: Ինչպես պարզվել է, առաջինների դեպքում՝ երեխաների մոտ գրանցվել է բնական «քիլեր» բջիջների եւ որոշ տեսակի T բջիջների ավելի բարձր պարունակություն: Երկու խմբի նորածինների մոտ բարձրացել է պլազմայի ցիտոկինների մակարդակը, ինչը, ըստ հետազոտողների, ենթադրում է, որ մոր վարակը ազդում է նորածնի իմունային համակարգի փոփոխության վրա:
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ մայրերն իրենց երեխաներին ապահովում են պասիվ իմունիտետ՝ փոխանցելով հակամարմիններ SARS-CoV-2-ի դեմ: Սա հատկապես նկատելի էր այն կանանց դեպքում, ովքեր COVID-19-ով տառապել են հղիության վաղ փուլերում:
Հետագայում գիտնականները ծրագրում են պարզել, թե արդյո՞ք վարակն ինքնին փոխանցվում է մորից երեխային:news.am