Լատվիայում չպատվաստված թոշակառուներին զրկել են նպաստներից։ Լատվիայի իշխանությունները որոշել են 20 եվրոյի չափով նպաստ վճարել տարեցներին՝ որպես կոմունալ ծառայությունների վճարների ավելացման փոխհատուցում, ինչը պայմանավորված էր Եվրոպայում էներգառեսուրսների արժեքի բարձրացմամբ, հաղորդում է Delfi -ն:
Սակայն ինչպես հայտարարել է Լատվիայի վարչապետ Քարինշ Քրիշյանսը, նպաստ կստանան միայն COVID-19-ի դեմ պատվաստված թոշակառուները: Նրա խոսքով ՝ տարեց մարդկանց կյանքը վտանգված է կորոնավիրուսային համաճարակի ֆոնին, ուստի նրանց անհրաժեշտ է մոտիվացիա պատվաստվելու համար:
Միևնույն ժամանակ, կենսաթոշակառուներն իսկապես նպաստների կարիք ունեն, քանի որ գազի գինը Եվրոպայում գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1100 դոլարը: news.am