Բաթումիում հրդեհի հետեւանքով այրվել է երկու տուն

Բաթումիում հրդեհի հետեւանքով այրվել է երկու տուն

Բաթումիում հրդեհ է բռնկվել: «Երազանքի քաղաքում» այրվել է երկու բնակելի տուն: Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարար ծառայության մի քանի բրիգադներ, սակայն տներն ամբողջությամբ այրվել են: Հրդեհի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Դեպքի վայրում է եղել Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն, ով ասել է, որ ընտանիքները տեղափոխվել են անվտանգ վայր:

«Բարեբախտաբար, մենք զոհեր չունենք: Ընտանիքները ժամանակավորապես կտեղափոխվեն համապատասխան ապահով վայր: «Երազանքի քաղաքը» կառուցվում է հենց այն պատճառով, որ միջավայրում առկա ռիսկերն ու վտանգները մեկընդմիշտ վերացվեն: Այստեղ ապրող բոլոր ընտանիքները պետք է ունենան ինչպես ապահով, այնպես էլ արժանապատիվ կյանքի պայմաններ: Այն նախագիծը, որը մենք կառուցում ենք, չի դադարում ոչ մի վայրկյան: Առաջին փուլը կավարտվի մինչև տարեվերջ: Բացի այդ, աշխատանքները սկսվել են երկրորդ փուլի շուրջ և այստեղ ապրող բոլոր ընտանիքները, ովքեր դրա կարիքն ունեն, գոհ կլինեն մինչև վերջ, մինչև վերջին ընտանիքը», – ասաց Թորնիկե Ռիժվաձեն: 1tv.ge