Հրդեհ Բելառուսի նավթավերամշակման գործարանում (վիդեո)

Հրդեհ Բելառուսի նավթավերամշակման գործարանում (վիդեո)

Բելառուսի Վիտեբսկի շրջանի Նովոպոլսցկ քաղաքում գտնվող նավթավերամշակման «Նաֆտան» գործարանում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հրշեջներին հաջողվել է տեղայնացնել կրակը։ Բռնկման պատճառը եղել է վառելիքի արտահոսքը, որը տեղի է ունեցել կոքսավորման սարքի գործարկման ժամանակ։ Կրակի սյունը հասել է 3 մետրի։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 58 հրշեջ, ներգրավվել է 15 միավոր տեխնիկա։ shantnews.am