Վրաստանում օգոստոսից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսի վարակակիրների թիվը մեկ օրվա կտրվածքով գերազանցել է 5 հազարը։
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 076 նոր դեպք:
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 62 994 թեստ, այստեղից 41 001-ը՝ հակագենի արագ թեստով և 21 993-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 8,06%, վերջին 14 օրը –8,04%, վերջին 7 օրը – 8,77%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 657 753 դեպք: Ապաքինվել է ևս 1 126 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 609 987:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 44 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 9 440 անձ:
Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 906 882 մարդ, օրական՝ 6 673:
Հաղորդվում է, որ այս պահին երկրում ակտիվ է 38 հազար 300 դեպք, վարակակիրների շուրջ 14 տոկոսը բուժում է ստանում հիվանդանոցներում։tv9news.ge