Ձեռնտու կլիներ խիստ սահմանափակումներ հայտարարել.Ցերցվաձե

Ձեռնտու կլիներ խիստ սահմանափակումներ հայտարարել.Ցերցվաձե

Զուտ բժշկական տեսանկյունից, հավանաբար, ձեռնտու կլիներ հայտարարել խիստ սահմանափակումներ, որոնք որոշակի ազդեցություն կունենային իրավիճակի բարելավման առումով, բայց կստանայինք նաև հակառակ արդյունք՝ հազիվ վերականգնված տնտեսության և փոքր ինչ ընդլայնված բիզնեսը կրկին կփակվեր»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասում է  ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:

Նրա խոսքով, որպեսզի չվերականգնեին խիստ սահմանափակումները, ամբողջ հարվածը կրկին ստացավ կլինիկական հատվածը:

«Կրիտիկական ցուցանիշ կլինի այն ժամանակ, երբ կլինիկական հատվածն այնքան ծանրաբեռնված լինի, որ չկարողանանք տեղավորել բոլոր նոր վարակված հիվանդներին և ապահովել նրանց լիարժեք խնամքով: Այսօր հոսպիտալացված է մինչև 5 հազար հիվանդ: Սահմանափակումները նվազագույն են և կարելի էն ասել, որ ամբողջ հարվածը ստանում է կլինիկական հատվածը: Այնուամենայնիվ, պատվաստումն անհրաժեշտ է:  Բոլորն անհանգստացած են, որ մահվան դեպքերն այնքան շատ են, մենք ՝ վրացիներս տանջվում ենք, եթե չապրենք, ինչներիս է պետք տնտեսությունը և միևնույն ժամանակ մատ չենք շարժում, որպեսզի նվազեցնենք այս մահվան դեպքերը», – մանրամասնում է Թենգիզ Ցերցվաձեն:

Նա նշում է, որ կառավարությունը պետք է խստացնի բժշկական շնչադիմակ կրելու վերահսկողությունը:tv9news.ge