Կյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի հերոս և «Շիրակի» 21-ամյա ֆուտբոլիստ Լեռնիկ Ղազարյանը

Կյանքից հեռացել է  44-օրյա պատերազմի հերոս և «Շիրակի» 21-ամյա ֆուտբոլիստ    Լեռնիկ Ղազարյանը

Երեկ առավոտյան մահացել է Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ և 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը, հայտնում է «Շիրակ» ՖԱ -ի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ սեպտեմբերի 5-ին ավտովթարի հետևանքով «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ և 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստանալուց հետո հայտնվել էր կոմայում։

Մի քանի օր «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետները պայքարում էին  երիտասարդ  ֆուտբոլիստի կյանքի համար։