Վնասակար է թե՞ ոչ երեխաների առողջության համար դիմակը

Վնասակար է թե՞ ոչ երեխաների առողջության համար  դիմակը

Ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովի խոսքով, ուսուցիչներից բացի,դպրոցի անվտանգության համար կարեւոր է նաեւ ծնողների պատվաստումը:
«Մենք չենք գիտակցում, թե ինչի կարող է դա բերել: Երեխաները զրկված են սոցիալական հաղորդակցությունից: ՅՈՒՆԻՍԵՖ –ը խնդրում է պետություններին ՝ առաջինը բացել դպրոցները, և վերջինը փակել: Մեզ մոտ պարադոքսը այն է, որ ռեստորանները բաց էին, իսկ դպրոցները ՝ փակ:

Այստեղ պետք է լինի խրախուսական մաս և այդպիսով օգնի պատվաստման գործընթացին, ինչպես նաև բարձրացնի ծնողների մոտիվացիան: Միայն ուսուցիչների պատվաստումը բավարար չէ: Այս երեխաները գալիս են այն տներից, որտեղ նրանց ծնողները, տատիկներն ու պապիկները պատվաստված չեն», – ասել է Կուլումբեգովը:


Նա խոսել է նաեւ դիմակ կրելու անհրաժեշտության մասին և հավելել, որ դիմակի օգտագործումը ոչ մի վտանգ չի ներկայացնում ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների առողջության համար:
«Երեխաների կողմից դիմակ կրելը նյարդայնացնող չէ: Գիտականորեն ապացուցված է, որ ածխաթթու գազի մոլեկուլային չափը և դիմակի չափը անհամատեղելի են: Ածխաթթվի ոչ մի մոլեկուլ չի վերադառնում մեզ:

Դա չի վնասում երեխայի առողջությանը: Կովիդն ավելի վտանգավոր է, քան դիմակը», – ասել է Բիձինա Կուլումբեգովը «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։marneulifm.ge