
Այս փուլում մենք սահմանափակումների վերաբերյալ նախաձեռնություններ չունենք,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն:
Նրա խոսքերով, չնայած կորոնավիրուսի դեպքերի աճին, դպրոցների փակման ակնկալիքներ չկան, քանի որ, ըստ Տիկարաձեի, կրթության նախարարությունն ակտիվորեն համագործակցում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ և գտնվում է հսկողության տակ:
«Մենք այս փուլում սահմանափակումների հետ կապված ոչ մի նախաձեռնություն չունենք: Հետևաբար, մենք տեղում կդատենք, թե որն է լինելու հաջորդ իրադարձությունը: Դպրոցի փակման հետ կապված մենք ոչ մի ակնկալիք չունենք, քանի որ կրթության նախարարությունը ակտիվորեն համագործակցում է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի հետ և վերահսկվում է, իսկ դասարաններն ու դպրոցները փակվում են: Կարծում եմ, որ տեղական կառավարումը շատ կարևոր է անհապաղ արձագանք ունենալու և դրանով իսկ փակվելուց խուսափելու համար»,- ասել է Էկատերինե Տիկարաձեն: