Մեծ Բրիտանիայում բենզինի գները ռեկորդային բարձր են: «BBC»-ի փոխանցմամբ ՝ ներկայումս երկրում մեկ լիտր բենզինը արժե 142,94 պենս, ինչը բենզինի ամենաբարձր գինն է երկրի պատմության մեջ: Վերջին անգամ բենզինի գինը այս նշագծին հասել էր 2012թվականին:
Մեծ Բրիտանիայում միջին չափսի ընտանեկան մեքենայի բաքը լցնելը վարորդին արժենում է 15 ֆունտով ավելի, քան անցյալ տարի: Ըստ փորձագետների ՝ բենզինի գնի բարձրացումը մասամբ պայմանավորված է նավթի գնի կրկնապատկմամբ:
Բենզինի գնի բարձրացումը պայմանավորված էր նաև վառելիքի մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունների մասնաբաժնի ավելացմամբ: Այս ընկերությունները փորձում էին վերականգնել եկամուտը համավարակից հետո: 1tv.ge