Դիզելն ու բենզինը կրկին թանկացան

Դիզելն ու բենզինը կրկին թանկացան

Նավթամթերքների գները կրկին աճել են. 2021 թվականի սկզբից բենզինը և դիզելային վառելիքը միջին հաշվով թանկացել են 55-60 թեթրիով:

Վերջին մի քանի օրվա ընթացքում Նինոծմինդայի բրենդային բենզալցակայաններում բենզինը կրկին թանկացավ: Ինչպես նշում են բնակիչները, վառելիքի գինն ամեն օր աճում է:

Համաճարակի պայմաններում աշխատանք չկա, և շուտով գարնանացան է անհրաժեշտ է ձեռք բերել դիզելային վառելիք, որն ամեն օր ավելի ու ավելի է թանկանում: Այսօր «Վիսոլ», «Շեվրոն», «Լուկ Օյլ» բենզալցակայաններում վառելիքի որոշ տեսակների գների փոփոխություններ կան:

Ապրիլի 21-ի դրությամբ Վիսոլի բենզալցակայանում 1 լիտր պրեմիում բենզինի գինը 2.92 լարի է, սովորական գինը ՝ 2.52 լարի: Դիզելային վառելիքի գինը նույնպես բարձրացել է և կազմում է 2.42 լարի, իսկ «եվրո դիզելային վառելիքը» ՝ 2.88 լարի: