covid 19 -ի տարածումը ռուսական քաղաքին ստիպում է բացել նոր դիահերձարան

covid 19 -ի տարածումը ռուսական քաղաքին ստիպում է բացել նոր դիահերձարան

Ռուսաստանում անցած կիրակի օրը գրանցվել է քովիդ 19 հիվանդությունից մահացության եւս 1072 դեպք, երբ իշխանությունները պատրաստվում են մի քանի օրից փակել աշխատատեղերը ամբողջ երկրում և լիակատար նոր սահմանափակումներ ուժի մեջ մտցնել Մոսկվայում:

Ընդհանուր առմամբ գրանցվել է 35660 նոր դեպք, որից 5279 -ը՝ մայրաքաղաքում:

Նախագահ Պուտինը հաստատել է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ամբողջ երկրի տարածքում բոլոր հաստատությունները փակելու որոշումը: Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա հոկտեմբերի 28-ից այստեղ մասնակիորեն վերականգնվելու են սահմանափակումները: Այս ընթացքում բաց են լինելու միայն դեղատները եւ մթերային խանութները:

Սանկտ Պետերբուրգի իշխանությունները հայտարարել են, որ նույն օրն այստեղ գրանցվել է 3297 նոր դեպք: Նույն սահմանափակումներն այստեղ ուժի մեջ են մտնելու հոկտեմբերի 30 -ից:

Չնայած համաճարակի բռնկումից շատ չանցած Ռուսաստանը սկսեց արտադրել իր պատվաստանյութը, այս երկրում մինչ այժմ պատվաստման է ենթարկվել բանկչության միայն մեկ երրորդը, ինչն ամենացածր ցուցանիշն է ամբողջ Եվրոպայում: Երկրի քաղաքացիները դա բացատրում են կառավարության նկատմամբ անվստահության փաստով:

Հիվանդությունը Ռուսաստանում այնպիսի արագությամբ է տարածվում, որ օրինակ Ալթայի երկրամասում գտնվող Բիիյսկ քաղաքի իշխանությունները որոշել են բացել նոր դիահերձարան եւ ընդլայնել տեղական գերեզմանատան տարածքը: 1in.am