Ռուսաստանում covid 19 -ով վարակման և մահվան դեպքերի ռեկորդային թվեր են գրանցվել

Ռուսաստանում covid 19 -ով վարակման և մահվան դեպքերի ռեկորդային թվեր են գրանցվել

Ռուսաստանում նոր կորոնավիրուսով մարդկանց վարակման և մահվան դեպքերի ռեկորդային թվեր են գրանցվել: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են Ռուսաստանի Դաշնության տարածքում նոր կորոնավիրուսի ներմուծման և տարածման մասին տեղեկացնող օպերատիվ շտաբից:

Ըստ օպերատիվ շտաբի հաղորդագրության՝ վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի 85 շրջաններում գրանցվել է COVID-19-ի վարակման 37 հազար 678 դեպք, որոնցից 3250-ը (8,6 տոկոսը)՝ առանց կլինիկական դրսևորումների: Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 1075 մարդ:

«ՌԻԱ»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանում կորոնավիրուսային վարակման նախկին ռեկորդը մեկ օրվա ընթացքում 37 հազար 141 դեպքն էր: Նախկինում մահվան ամենաբարձր թիվը մեկ օրվա ընթացքում եղել է 1064-ը: 1in.am