Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղում այս տարի ավարտին է հասցվել մինի մարզադաշտի շինաշխատանքները:
Թորիայի մինի ֆուտբոլի խաղադաշտի աշխատանքների համար հատկացվել էր մոտավորապես 32 000 լարի: Աշխատանքները իրականացրել է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը:
Խաղադաշտի շինարարական աշխատանքներից հետո տեղադրվել է գիշերային լուսավորության համար նախատեսված լամպերը: Մի որոշ ժամանակ աշխատելուց հետո լամպերից մեկը շարքից դուրս է եկել:
Երիտասարդներից Վահանը մեզ հետ զրույցում ասաց. «Ամեն երեկո աշխատանքից հետո մարզադաշտում զբաղվում ենք, տեղադրված է թվով 4 գիշերային լուսավորության լամպ, սակայն մեկը արդեն շարքից դուրս է եկել: Ինչպես նաեւ ընդհանուր լուսավորությունը շատ թույլ է: Եթե փոխեն լամպերը ավելի կլուսավորվի: Դաշտում ունենք նաեւ սպորտային գույքի պակաս, դարպասների վրա բացակայում է ցանցերը ինչպես նաեւ գնդակի պակաս կա»:
Լուսավորության հարցի հետ կապված NOR ռադիոկայանը կապ հաստատեց աշխատանքների պատասխանատու Արմեն Հովսեփյանի հետ:
«Մենք տեղյակ չէինք այդ խնդրի մասին, ես կզանգահարեմ գյուղապետին որից հետո եթե ինչ որ բան մեզանից կախված լինի այդ հարցը կլուծենք»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.