Կորոնավիրուսի «դերը» Նինոծմինդայի ժողովրդական թատրոնում

Կորոնավիրուսի «դերը» Նինոծմինդայի ժողովրդական թատրոնում

Մշակույթի ասպարեզը ամենատուժած ոլորտներից մեկն է կորոնավիրուսի հետևանքով։ Եթե ավելի տեղայնացնենք և թիրախը դարձնենք նինոծմինդայի մշակույթի կենտրոնի Ժողովրդական թատրոնը, ապա այստեղ գործ ունենք մեծ վնասի հետ։  Երկրում հայտարարվեցին սահմանափակումներ և Նինոծմինդայի Ժողովրդական թատրոնը արդեն երկու տարի է կարելի է ասել չի գործում։ Այդ ընթացքում ժողովրդական թատրոնը մեկ անգամ է ներկայացում բեմադրել այն էլ օնլայն տարբերակով։

Բացի կորոնավիրուսից Նինոծմինդայի ժողովրդական թատրոնը ուներ և ունի մի շարք լուրջ խնդիրներ, առաջին՝ դեկորացիայի և հագուստի խնդիր, ներկայացումներ բեմադրելու ընթացքում դերասանական անձնակազմը ստիպված է օգտվել տասնյակ տարիներ օգտագործվող հագուստներից, որոնք նույնիսկ պատռված են, կամ ստիպված են տներից ու դեսից դենից գտնել դերին համապատասխան հագուստ, ինչ վերաբերում դեկորացիային, ապա անձնակազմը ստիպված այնպիսի սցենար է մշակում, որ դեկորացիա մաքսիմում քիչ լինի և հեշտ ձեռք բերվող։

Թատրոնի համար ամենալուրջ խնդիրը դերասանների պակասն է։ Թատրոնը ունի ընդհանուր 5 դերասան։

«Դերասանների պակասի պատճառը, որպես  ժողովրդական թատրոնի ռեժիսոր կարող եմ նշել, որ անհավանական ցածր աշխատավարձերն են։ Կորոնավիրուսով պայմանավորված յուրաքանչյուր սննդատեսակ և ապրանքատեսակ թանկացել է, իսկ թատրոնի աշխատավարձով հնարավոր է գնել մեկ պարկ բարձր դասի ալյուր, որն արժե 80 լարի և 5 լիտրանոց ձեթ՝ 35 և ավելի բարձր մինչև 40 լարի արժողությամբ։ Մեկ պարկ ալյուրի և 5 լիտրանոց ձեթի արժեքը ընդհանուր կազմեց 120 լարի, իսկ Նինոծմինդայի ժողովրդական թատրոնի դերասանի աշխատավարձը 130 լարի է։ Գյուղական ակումբների աշխատակիցների աշխատավարձը ընդամենը 70- 80 լարի է։ Հետևաբար տուն ու ընտանիք պահող անձի համար սա ոչինչ է, և ոչ մեկին ձեռնտու չէ այսպիսի աշխատավարձը, որ գա ու աշխատի թատրոնում»,-ասում է ժողովրդական թատրոնի ռեժիսոր Արկադի Սիմոնյանը։

Արդյոք կլինեն աշխատավարձերի բարձրացում թէ ոչ, զրուցել ենք Նինոծմինդայի քաղաքապետարանի սպորտի և մշակույթի ծառայության պետ Լյովա Վարդանյանի հետ, նա նույնպես փաստում է, որ բոլոր ոլորտների համեմատ մշակույթի աշխատակիցների աշխատավարձերը ամենանվազագույնն են, և հուսով է, որ 2022 թվականին բարձրացումներ կլինեն։

Մանրամասները՝ աուդիոնյութում.

Radio NOR · Կորոնավիրուսի «դերը» Թատրոնոմ