Հակամարտությունների հետեւանքով ներքին տեղահանված անձանց թիվն աշխարհում հասել Է 48 միլիոնի, ինչը ռեկորդային ցուցանիշ Է: Հոկտեմբերի 27-ին այդ մասին հայտարարել Է ներքին տեղահանված անձանց խնդիրներով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Սեսիլյա Խիմենես Դամարին՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի Երրորդ կոմիտեում:
«Այն մարդկանց թիվն, ովքեր հարկադրված են տեղահանվելու իրենց վայրերից զինված հակամարտությունների եւ բռնության պատճառով, աշխարհում հասել Է 48 միլիոնի, ինչը երբեւԷ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն Է,- նշել Է հատուկ զեկուցողը:- Զինված հակամարտությունների բարդացող բնույթի եւ համատարած բռնության պայմաններում ավելի ու ավելի բարդ Է դառնում ապահովել միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրավունքների պաշտպանումը»:
Խիմենես Դամարիի խոսքով՝ կոնֆլիկտային իրավիճակներն ու բռնությունն աշխարհում նաեւ կարող են սաստկանալ տարերային աղետներից, որոնք հանգեցնում են բնակչության տեղահանման եւ, սկսած 2020 թվականից, համավարակից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: 1in.am