
NOR ռադիոկայանը նախկինում լուսաբանել էր, որ Գանձայի ֆուտբոլի թիմը հաղթելով Ադիգենի թիմին բարձրացել էր «Մաստեր Լիգա» -ի առաջնության կիսաեզրափակիչ փուլ:
Այսօր` Հոկտեմբերի 29 -ին, Մաստեր Լիգայի շրջանակներում Գանձայի ֆուտբոլի թիմը մեկնեց Թբիլիսի քաղաք: Կիսաեզրափակիչ խաղը տեղի ունեցավ Վալեի թիմի հետ:
Գանձայի թիմը 3-1 հաշվով պարտության մատնեց Վալեի թիմին եւ անցավ եզրափակիչ: Եզրափակչում Գանձան կմրցի Բորժոմի եւ Գումբուրդո զույգի հաղթողի հետ։
Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի Գումբուրդոի թիմը երկրորդ խաղակեսի սկզբին 5-2 հաշվով զիջում էր Բորժոմիի թիմին: