Հուլիսի 8 -ին իր տրամաբանական ավարտին հասավ ավանդական 25 -րդ ֆուտբոլային մրցաշարը նվիրված՝ Վլադիմիր և Գայոս Ղարսլյանների հիշատակին: Մրցաշարը կազմակերպել էին Արմեն և Թաթուլ Ղարսլյան եղբայրները:
Նշենք, որ առաջնությանը մասնակցում էին շրջանի թվով 8 թիմեր՝ Նինոծմինդա, Գանձա, Հեշտիա, Ժդանովական, Գոնդուրա, Մեծ Արագյալ, Մեծ Խանչալի եւ Փոքր Խանչալի:
Եզրափակչում իրար հետ մրցեցին Գանձայի եւ Ժդանովականի թիմերը, որտեղ առաջին հորիզոնականը գրավեց Գանձայի թիմը, իսկ 2 -րդ տեղը զբաղեցրեց Ժդանովականը: 3 -րդ տեղի համար մրցեցին Փոքր Խանչալին եւ Հեշտիան որտեղ հաղթող ճանաչվեց Փոքր Խանչալիի թիմը:
Թիմերը պարգեւատրվեցին մեդալներով, գավաթներով, կազմակերպիչների կողմից ստացան մարզաշապիկներ եւ անհատական մրցանականեր:
Հավելենք, որ հաղթող՝ Գանձայի թիմը նվաճեց ուղեգիր՝ մասնակցելու տարածաշրջանում սիրողական լիգայի առաջնությանը: