Վրաստանում ընթանում է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը

Վրաստանում ընթանում է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը

Վրաստանում անցկացվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը։

Երկրորդ փուլն անցկացվում է մայրաքաղաքում և չորս ինքնակառավարվող քաղաքներում՝ Ռուսթավիում, Քութայիսիում, Փոթիում և Բաթումում։ Բոլոր ինքնակառավարվող քաղաքներում մրցակցում են «Վրացական երազանք»-ի ու «Ազգային շարժում»-ի քաղաքապետի թեկնածուները:

Թբիլիսիում՝ Կախա Կալաձե («Վրացական երազանք») և Նիկա Մելիա («Ազգային շարժում»);

Ռուսթավիում՝ Նինո Լացաբիձե («Վրացական երազանք«) և Դավիթ Կիրկիտաձե («Ազգային շարժում«);

Քութայիսում՝ Իոսեբ Խախալեիշվիլի («Վրացական երազանք») և Խատիա Դեկանոիձե («Ազգային շարժում»);

Փոթիում՝ Բեքա Վաճարաձե («Վրացական երազանք») և Գիգի Ուգուլավա («Ազգային շարժում»);

Բաթումիում՝ Արչիլ Չիկովանի (Վրացական երազանք) և Գիորգի Կիրթաձե (Ազգային շարժում);

Բացի հինգ ինքնակառավարվող քաղաքներից, քաղաքացիներն այժմ քաղաքապետ են ընտրում 15 մունիցիպալիտետներում՝ Թելավի, Թիանեթի, Քարելի, Խաշուրի, Ցագերի, Բաղդաթի, Ծղալտուբո, Օզուրգեթի, Սենակի, Մարտվիլի, Խոբի, Զուգդիդի, Ծալենջիխա, Չխորոցղու, Խելվաչաուրի:Կմրցեն առաջին փուլում լավագույն արդյունք ունեցող երկու թեկնածուների միջև, ովքեր չեն հավաքել 50% +1 ձայն։ 15 մունիցիպալիտետներից 12-ում մրցակիցում են «Միացյալ ազգային շարժում» -ի և «Վրացական երազանք»-ի թեկնածուները, մինչդեռ երեք համայնքներում իշխող կուսակցության մրցակիցներն են Գիորգի Գախարիան և Թամազ Մեչիաուրին և մեկը՝ անկախ:

Թելավիում՝ Գիորգի Բոտկովելի («Ազգային շարժում») և Լևան Անդրիաշվիլի («Վրացական երազանք»);

Թիանեթիում՝ Թամազ Մեչիաուրին («Թամազ Մեչիաուրի- Հանուն Վրաստանի Միասնության») և Լևան Ցիկլաուրին («Վրացական երազանք»);

Քարելիում՝ Զազա Գուլիաշվիլի («Վրացական երազանք») և Նիկոլոզ Ախալկացի («Ազգային շարժում»);

Խաշուրիում՝ Թենգիզ Չիտիաշվիլի («Վրացական երազանք») և Իոսեբ Բուաձե («Ազգային շարժում»);

Ցագերիում՝ Գիորգի Նեմսաձե («Վրացական երազանք») և Բեսարիոն Բենդելիանի (Գախարիան Հանուն Վրաստանի»);

Բաղդաթիում՝ Կախա Էնուկիձե («Վրացական երազանք») և Գիորգի Ռոբակիձե («Ազգային շարժում»);

Ծկալտուբոյում՝ Գենադի Բալանչիվաձե («Վրացական երազանք») և Զազա Մետրևելի («Ազգային շարժում»);

Օզուրգեթիում՝ Ավթանդիլ Թալակվաձե («Վրացական երազանք») և Կոնստանտին Շարաշենիձե (անկախ թեկնածու);

Սենակիում՝ Վախթանգ Գադելիա («Վրացական երազանք») և Կոբա Նակոպիա («Ազգային շարժում»);

Մարտվիլիում՝ Թոռնիկե Ջանաշիա («Վրացական երազանք») և Թեյմուրազ Ջանաշիա («Ազգային շարժում»);

Խոբիում՝ Բեսիկ Շենգելիա («Ազգային շարժում») և Դավիթ Բուկիա («Վրացական երազանք»);

Զուգդիդիում՝ Անզոր Մելիա («Ազգային շարժում») և Մամուկա Ծոծերիա («Վրացական երազանք»);

Ծալենջիխայում՝ Գիորգի Խարչիլավա («Ազգային շարժում») և Գոգա Գուլորդավան («Վրացական երազանք»);

Չխորոցղուում՝ Բադրի Կարչավա («Ազգային շարժում») և Դաթո Գոգուա («Վրացական երազանք»);

Խելվաչաուրիում՝ Միշա Բոլքվաձե («Ազգային շարժում») և Զազա Դիասամիձե («Վրացական երազանք»):

24 ընտրատարածքներում ընտրողները պետք է ընտրություն կատարեն երկու մեծամասնական թեկնածուների միջև, ովքեր առաջին փուլում չեն կարողացել հավաքել ձայների 40%-ից ավել, այսինքն՝ չեն հաղթահարել մեծամասնականի շեմը։

Ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի համար ամբողջ հանրապետությունում բացվել է 1830 ընտրատեղամաս՝ ընդհանուր 2 088 722 ընտրող։

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար գրանցված են 100 տեղական կազմակերպություններ 35 198 և 52 միջազգային կազմակերպությունների 1102 դիտորդներ; Ինչպես նաև 119 լրատվական կազմակերպությունների 3711 ներկայացուցիչներ։

Հոկտեմբերի 2-ին կայացավ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլը։ «Վրացական երազանք»-ը առաչին փուլում հաղթել է 64 մունիցիպալիտետներից 44-ում: 1tv.ge