«Պատվաստման մարաթոնի» շրջանակներում Ամիրան Գամղրելիձեի Գանձա կատարած այցի ընթացքում, Jnews-ի ուղիղ եթերում մեզ հետ կապ հաստատեցին մեր ընթերցողները, ովքեր ցանկանում էին բարձրացնել Ախալքալաքում օտարերկրյա քաղաքացիների պատվաստման հարցը։ Jnews-ը ներկայացնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավարի պատասխանը.
Օտարերկրյա քաղաքացիները, ովքեր չունեն Վրաստանում բնակության թույլտվություն, կորոնավիրուսի դեմ կարող են պատվաստվել Քութայիսիում, Թբիլիսիում և Բաթումիում։ Ախալքալաքում կան բնակիչներ, ովքեր հետաքրքրված են, թե ինչու Ախալքալաքում նույնպես օտարերկրյա քաղաքացիներին չեն պատվաստում։
«Դե, ես այդ հարցը կբարձրացնեմ Իմունացման խորհրդում: Կարծում եմ՝ մենք կլուծենք այդ հարցը: Եթե պաշտոնական նամակ լինի Ախալքալաքի և Նինոծմինդայի տեղական իշխանություններից, ապա այդ հարցը կլուծվի»,- մեկնաբանեց Ամիրան Գամղրելիձեն:
Հիշեցնենք, որ NCDC-ն հոկտեմբերի 18-ից մեկնարկել է COVID-19-ի դեմ պատվաստման մարաթոնը երկրի հեռավոր շրջաններում։ Ըստ ծրագրի՝ բժիշկների հատուկ շարժական խմբերը շրջում են գյուղերով, նպաստում պատվաստմանը և բոլոր ցանկացողներին պատվաստում են տեղում, այսինքն՝ գյուղի բուժկետերում։ Մարաթոնի շրջանակներում նախատեսվում է ընդհանուր առմամբ ընդգրկել 49 գյուղ։
Հոկտեմբերի 28-29-ը Սամցխե-Ջավախքի յուրաքանչյուր մունիցիպալիտետի մեկական գյուղում անցկացվող այս մարաթոնի շրջանակներում այցելում են NCDC-ի աշխատակիցները՝ կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի գլխավորությամբ։jnews.ge