Շմոլ գազից թունավորման կասկածանքով 5 անչափահաս երեխա տեղափոխվել է հիվանդանոց

Շմոլ գազից թունավորման կասկածանքով 5 անչափահաս երեխա տեղափոխվել է հիվանդանոց

Երևանի պետական բժշկական համալսարանի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

«Քիչ առաջ, շմոլ գազից թունավորման կասկածանքով, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 3 ամսական, 4, 8, 11 և 15 տարեկան երեխաներ։
5 անչափահաս երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ներկա պահին երեխաները գտնվում են հետազոտման փուլում»։shantnews.am