Ժամկետը լրանում է, ճանպարհն էլ քայքայվում

Ժամկետը լրանում է, ճանպարհն էլ քայքայվում

Ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել էին 2019-ի նոյեմբերին, հիմա էլ 2021-ի նոյեմբերն է։ Ժամկետը 2 տարի էր։ Ասֆալտը դեռևս սկսվել էր քայքայվել ասֆալտապատումից անմիջապես օրեր անց։

Օրլովկայից դեպի Նինոծմինդայի անցակետ տանող ճանապարհը քայքայման եզրին է։ Ճանապարհի վրա արդեն մի քանի տեղով առաջացել են փոսեր, ինչպես նաև բազմաթիվ ճաքեր։ Օրեր առաջ ճանապարհի վրա հայտնված ճաքերը կրկին լցոնվեցին ձյութով։

Նշենք, որ նշված ճանապարհահատվածի վրա առաջացած ճաքերը մեկ անգամ՝ սույն թվականի հունիսին՝ փակվել էին ձյութով, այդ աշխատանքներն իրականացրել էր ճանապարհը ասֆալտապատող ընկերությունը՝ «Սաքմիլսադեմշենի»-ն։ Ով հայտնում էր, որ ասֆալտը համապատասխանում է բնակլիմայական պայմաններին, ինչպես նաև հիմքից քանդվեց, լցոնվեց ավելի ամուր հիմքով որպեսզի դիմացկուն լինի։ Արդյունքը՝ NOR -ի լուսանկարներում։

Օրլովկայից դեպի անցակետ տանող ճանապարհի աֆալտապատման ժամկետը 2 տարի էր։

Այն փաստը, որ 2020 թ.-ին Օրլովկա-Բավրա ճանապարհը ասֆալտապատելուց հինգ ամիս անց, 12 մլիոնանոց ճանապարհին 12 մետրանոց ճեղք էր առաջացել, NOR ռադիոն հաղորդում էր դեռեւս 2020-ի ապրիլից:

Չնայած այն բանին, որ այս ճանապարհի ասֆալտապատումն ավարտվել է երկու տարի առաջ, սակայն այն արդեն մի քանի անգամ վերանորոգվել է:

Հիշեցնենք, որ երկամյա նախագծի մրցույթը «Սաքմիլսադեմշենին» շահել էր 12,000,000 լարիի դիմաց, եւ ասֆալտապատվել էր 14 կմ 600 մետր հատվածը: Ճանապարհի այս հատվածի ասֆալտապատումն ավարտվել է 2019-ի՝ նոյեմբերին: