
Արդեն մի քանի օր է մեկնարկել է Նինոծմինդայից դեպի Թբիլիսի տանող ճանապարհի կարկատման եւ վերանորոգման աշխատանքները:
Տեղ-տեղ հանվում է հին ասֆալտի բարակ շերտը եւ թարմացվում նոր ասֆալտով:
Աշխատանքները իրականացնում է შ.პ.ს. „არალი“ (Ս.Պ.Ը. «Առալի») ճանապարհաշինական կազմակերպությունը:
Ճանապարհաշինարարական ընկերության աշխատակցի խոսքով՝ ասֆալտի վերանորոգման աշխատանքները ձգվում են Նինոծմինդայից մինչեւ Փոկա: