NOR ռադիոկայանը նախկինում լուսաբանել էր, որ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղից դեպի Թորիա եւ Ուչմանա տանող ճանապարհի վրա արդեն 1 ամսից ավել է կատարվում են վերանորոգման և հարթեցման աշխատանքներ:
Նշենք, որ արդեն մի քանի օր է Թորիա եւ Ուչմանա տանող ճանապարհների վրա իրականացվում է առաջին շերտի ասֆալտապատման աշխատանքները: Պետք է ասֆալտապատվի մոտ 4 կմ ճանապարհ:
Հիշեցնենք, որ վերոնշյալ գյուղեր տանող ճանապարհի ասֆալտապատման համար նախագիծը կազմված էր, որտեղ ընդհանուր գումարը կազմում էր 4 000 000 լարի: 2 275 000 լարիի չափով մրցույթը շահել էր «Ջավախավտոգզա» ճանապարհաշինրարական ընկերությունը:
Չնայած այն բանին, որ Հեշտիայից դեպի Ուչմանա եւ Թորիա տանող ճանապարհը ասֆալտապատվում է, միեւնույն ժամանակ Նինոծմինդա-Հեշտիա ճանապարհը տեղ-տեղ սկսել է քանդվել: Ճանապարհի քանդվելու պատճառներից մեկը հանդիսանում է բեռնատար եւ ծանր տեխնիկաները, որոնք ավելի հաճախ են երթեւկում տվյալ ճանապարհի վրայով, դեպի Թորիա եւ Ուչմանա տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները իրականացնելիս:
Վերոնշյալ հարցի վերաբերյալ զրուցեցինք «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերության փոխտնօրեն Գեորգի Ինասարիձեի հետ:
Նրա խոսքով.«Ինչ վերաբերվում է Նինոծմինդա-Հեշտիա ճանապարհի այն մասերին որտեղ վնաս են հասցրել մեր բեռնատար մեքենաները, ես կխոսեմ մեր ղեկավարի հետ եւ կվերանորոգենք քանդված հատվածները:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Նինոծմինդա-Հեշտիա ճանապարհը տեղ-տեղ սկսել է քանդվել:
Լուսանկարները ստորեւ՝