Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է մասնակցել ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսին և վերադարձել հայրենիք։
Այս մասին տեղեկատվությունը տարածում է «Reuters»-ը։
Ըստ Էրդողանի, համաժողովին մասնակցելուց հրաժարվելու պատճառ է դարձել այն, որ բրիտանական կողմը հաշվի չի առել անվտանգության հետ կապված թուրքական կողմի պահանջները։
«Քանի որ մեր պահանջները չկատարվեցին, մենք որոշեցինք չգնալ Գլազգո»,- ասել է Էրդողանը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում էր, Մեծ քսանյակի գագաթնաժողովին, որտեղից պետք է մեկներ Գլազգո՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին, սակայն նա վերադարձավ Թուրքիա։ Սպասվում էր, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ջո Բայդենը կհանդիպեն Գլազգոյում, թեև երկու երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Հռոմում, Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում։ 1tv.ge