Դավթաշենի կամրջից 15-17 տարեկան տղա է ցած նետվել
Shamshyan.com-ի փոխանցմամբ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:
Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ՝ անանցանելի վայրում, հայտնաբերել են 15-17 տարեկան տղայի դի ու հիմա փրկարարները ճոպաններ են բերում, որպեսզի կարողանան պատգարակով դին մոտեցնել դի տեղափոխող ավտոմեքենային:
Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: