
2021 թվականի ինն ամիսներին տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննում է անցել 430 464 ավտոմեքենա։ Ամենամյա տեխզննում անցնող մեքենաների թիվը գնալով նվազում է:
Վրաստանի ավտոտեխզննման կենտրոնների ասոցիացիայից պահանջված վիճակագրական տվյալների համաձայն, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 167 451-ով։
2019 թվականի հունվար-սեպտեմբերին ստուգվել է 597 915 ավտոմեքենա։
Ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալներով, 2021 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ «ակտիվ» կարգավիճակով հաշվառված տրանսպորտային միջոցների թիվը 993 337 է։ 1tv.ge