Իմնաձեի կարծիքը չպատվաստվածների վճարովի բուժման մասին

Իմնաձեի կարծիքը  չպատվաստվածների վճարովի բուժման մասին

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին պատվաստումների վերաբերյալ երեկվա հայտարարությունների համար։

Նա նաև գնահատեց Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությունը՝ կապված չպատվաստված անձանց վճարովի բուժման հետ, և նշեց, որ գաղափարը չի կարող կյանքի կոչվել, քանի որ այն պահանջում է օրենսդրական փոփոխություններ։

«Այս գաղափարը կյանքի չի կոչվի, քանի որ այն օրենսդրական փոփոխություններ է պահանջում։ Չեմ կարծում, որ այս գաղափարը կյանքի կկոչվի, բայց մնացած բոլոր կետերի հետ բացարձակապես համաձայն եմ։ Ես այսօր շնորհակալություն հայտնեցի նրան»,- ասել է Իմնաձեն։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ հատուկ ճեպազրույց է անցկացրել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խոսել է համաճարակային իրավիճակի և պատվաստումների մասին, հանդես եկել որոշ նախաձեռնություններով։

«Կոչ եմ անում իշխանությանը խիստ միջոցներ ձեռնարկել համաճարակի դեմ, պարտադիր պատվաստումներ ռիսկային խմբերի համար, պատվաստվածների համար անձնագրեր և նույնիսկ վճարովի բուժում սահմանել չպատվաստվածների համար»,- ճեպազրույցում ասել է Զուրաբիշվիլին։1tv.ge