Նավթի համաշխարհային գներն աճում են

Նավթի համաշխարհային գներն աճում են

Երկուշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գներն աճում են մեծ պահանջարկի եւ ՕՊԵԿ+ որոշման ֆոնին, վկայում են առեւտրի տվյալները։ Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինն աճել է 1,11%-ով՝ հասնելով բարելի դիմաց 83,66 դոլարի, WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 1,23%-ով՝ մինչեւ 82,27 դոլար մեկ բարելի դիմաց։

Սաուդյան Արաբիայի նավթի պետական ​​մատակարար Saudi Aramco-ն բարձրացրել է դեկտեմբեր ամսվա վաճառքի պաշտոնական գները բոլոր տարածաշրջաններում իր հաճախորդների համար, ինչը վկայում է մեծ պահանջարկի մասին, հայտնում են ANZ-ի վերլուծաբանները, որոնց մեջբերում է Wall Street Journal-ը: Բացի այդ, նավթի թրեյդերները շարունակում են հետեւել ՕՊԵԿ+-ի վերջին որոշմանը` հավատարիմ մնալու արդյունահանման ծրագրված 400 հազար բարելի օրական ավելացմանը՝ չնայած հետագա ավելացման կոչերին: news.am