200 լարիի միանվագ հավելավճարը կտրվի մինչև դեկտեմբերի 31-ը պատվաստվող 60 և բարձր տարիքի ցանկացած անձի,- հայտնում են առողջապահության նախարարությունից։
Գերատեսչության տվյալներով, դրամական հավելումը կտրվի առաջին պատվաստումից հետո։
«Պատվաստված անձանց մասին տեղեկատվությունը սոցիալական ծառայության գործակալությանը տրամադրվում է ամիսը երկու անգամ՝ ամսի մեկին և 15-ին:
Գործակալությունը պատվաստված անձին գումարի փոխանցումը կապահովի տեղեկությունը ստանալուց հետո առաջիկա հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
Այն շահառուները, ովքեր 2021 թվականի ընթացքում չեն կարողանա օգնություն ստանալ, գումարը կստանան հաջորդ տարվա սկզբին»,- ասվում են գերատեսչությունում:1tv.ge