
Երեկ՝ նոյեմբերի 8 -ին Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասի մարզադաշտում մեկնարկել էր մինի ֆուտբոլի առաջնությունը:
Քառորդ եզրափակիչ դուրս էին եկել՝ Գանձան ընդդեմ Փոկայի, Հեշտիա – Օրոջալար, Նինոծմինդա – Սաթխա եւ Մեծ Արագյալ – Մեծ Խանչալի թիմերը:
Այսօր տեղի ունեցավ վերոնշյալ հանդիպումները, որտեղ եզրափակիչ դուրս եկան Գանձայի եւ Մեծ Խանչալիի թիմերը:
Իսկ Նինոծմինդայի եւ Հեշտիայի թիմերը կպայքարեն 3 -րդ հորիզոնականի համար:
Եզրափակիչ խաղերը տեղի կունենան նոյեմբերի 10 -ին: