Մինի ֆուտբոլի առաջնություն՝ Նինոծմիդնայում. Քաղաքապետարանի գավաթ

Մինի ֆուտբոլի առաջնություն՝ Նինոծմիդնայում. Քաղաքապետարանի գավաթ

Այսօր՝ նոյեմբերի 8 -ին Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասի մարզադաշտում մեկնարկեց մինի ֆուտբոլի առաջնությունը:

Առաջնությանը մասնակցում էին շրջանի թվով 18 թիմեր: Այսօր տեղի է ունեցել հետեւյալ հանդիպումները՝ Գանձա – Ջիգրաշեն, Կաթնատու – Ժդանովական, Փոկա – Սպասովկա, Հեշտիա – Փոքր Խանչալի, Նինոծմինդա (երիտասարդներ) – Օրոջալար, Թորիա – Նինոծմինդա, Մեծ Գոնդուրա – Սաթխա, Մեծ Արագյալ – Ղուլալիս եւ Մեծ Խանչալի – Փոքր Արագյալ:

Քառորդ եզրափակիչ դուրս են եկել՝ Գանձան ընդդեմ Փոկայի, Հեշտիա – Օրոջալար, Նինոծմինդա – Սաթխա եւ Մեծ Արագյալ – Մեծ Խանչալի թիմերը: Վերոնշյալ խաղերը տեղի կունենան նոյեմբերի 9 -ին:

Քաղաքապետարանում սպորտի հարցերով մասնագետ Վալերի Բրոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Հաղթող թիմերը կպարգեւատրվեն գավաթով, մեդալներով ու պատվոգրերով: Առանձնահատկությունը այս տարի կայանում է նրանում, որ բոլորը ունեն ցանկություն մասնակցելու եւ խաղալու, պատճառը այն է որ համարյա թե բոլոր գյուղերում կառուցվել է մինի մարզադաշտ: Խաղերից էլ շատ պարզ երեւում է, որ տղաների մարզական վիճակը շատ լավ է»:

Radio NOR · Մինի ֆուտբոլի առաջնություն Նինոծմիդնայում. Քաղաքապետարանի գավաթ