Գանձայի թիմը Սամցխե-Ջավախեթիի չեմպիոն. «Սիրողական լիգա»

Գանձայի թիմը Սամցխե-Ջավախեթիի չեմպիոն. «Սիրողական լիգա»

Այսօր՝ նոյեմբերի 6 -ին, Գանձայի ֆուտբոլի թիմը մեկնեց Ախալցիխե, որտեղ եզրափակչում «Սիրողական լիգայի» (მოყვარულთა ლიგა) մեծ ֆուտբոլի շրջանակներում մրցեց Ադիգենը ներկայացնող «Ճեճլա» թիմի հետ։

Առաջին խաղակեսին հաշիվը բացեց Գանձայի խաղացող Վահե Ղարիբյանը: Երկրորդ խաղակեսին Ռաֆիկ Մարգարյանը կրկնապատկեց հաշիվը: Որին հետեւեց 11 մետրանոց հարված Գանձայի դարպասին, սակայն դարպասապահ Արմենակ Գրիգորյանը անառիկ պահեց իր դարպասը:

Լարված պայքարից հետո խաղը ավարտվեց 2-1 հաշվով, որտեղ հաղթանակ տարավ Գանձայի թիմը եւ դարձավ Սամցխե-Ջավախեթիի «Սիրողական լիգայի» հաղթող:

Մեր տղաները պարգեւատրվեցին մեդալներով եւ գավաթով:

Նշենք, որ Գանձայի թիմը նվաճել է ուղեգիր՝ մասնակցելու Վրաստանի «Սիրողական լիգային» (მოყვარულთა ლიგა), որտեղ հանդես է գալու որպես Ջավախքի հաղթող եւ ներկայացուցիչ: