Այսօր` հոկտեմբերի 30 -ին, Գանձայի ֆուտբոլի թիմը մեկնեց Ախալցիխե, որտեղ «Սիրողական լիգայի» (მოყვარულთა ლიგა) մեծ ֆուտբոլի շրջանակներում մրցեց Ախալցխայի թիմի հետ։
Լարված պայքարից հետո խաղի հիմնական ժամանակը ավարտվեց ոչ ոքի։
Խաղի ելքը որոշվեց 11 մետրանոց հարվածներով, որտեղ 5-4 հաշվով հաղթանակ տարավ Գանձայի թիմը։
Վիճակահանության արդյունքում հաջորդ խաղը կիսաեզրափակչում Գանձան կմրցի Գումբուրդո թիմի հետ։