Գանձայի ֆուտբոլի թիմը կիսաեզրափակչում հաղթեց Վալեի թիմին. «Մաստեր Լիգա»

Գանձայի ֆուտբոլի թիմը կիսաեզրափակչում հաղթեց Վալեի թիմին. «Մաստեր Լիգա»


NOR ռադիոկայանը նախկինում լուսաբանել էր, որ Գանձայի ֆուտբոլի թիմը հաղթելով Ադիգենի թիմին բարձրացել էր «Մաստեր Լիգա» -ի առաջնության կիսաեզրափակիչ փուլ:

Այսօր` Հոկտեմբերի 29 -ին, Մաստեր Լիգայի շրջանակներում Գանձայի ֆուտբոլի թիմը մեկնեց Թբիլիսի քաղաք: Կիսաեզրափակիչ խաղը տեղի ունեցավ Վալեի թիմի հետ:

Գանձայի թիմը 3-1 հաշվով պարտության մատնեց Վալեի թիմին եւ անցավ եզրափակիչ: Եզրափակչում Գանձան կմրցի Բորժոմի եւ Գումբուրդո զույգի հաղթողի հետ։

Նշենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի Գումբուրդոի թիմը երկրորդ խաղակեսի սկզբին 5-2 հաշվով զիջում էր Բորժոմիի թիմին: