Երեկ՝ նոյեմբերի 3 -ին, Գանձայի ֆուտբոլի թիմը մեկնեց Ախալցիխե, որտեղ «Սիրողական լիգայի» (მოყვარულთა ლიგა) մեծ ֆուտբոլի շրջանակներում մրցեց Ախալքալաքի «Գումբուրդո» թիմի հետ։
Լարված պայքարից հետո խաղի առաջին կեսը ավարտվեց ոչ ոքի։
Երկրորդ խաղակեսին Վահե Ղարիբյանը բացեց խաղի հաշիվը, առաջ մղելով Գանձայի թիմին: Որին հետեւեց 11 մետրանոց հարված Գանձայի դարպասին, սակայն դարպասապահ Արմենակ Գրիգորյանը ճիշտ գուշակելով հակառակորդ թիմի խաղացողի հարվածի ուղղությունը, անառիկ պահեց իր դարպասը:
Կիսաեզրափակիչ խաղը ավարտվեց 1-0 հաշվով, որտեղ Գանձայի թիմը բարձրացավ «Սիրողական լիգայի» եզրափակիչ:
Նշենք, որ Գանձան եզրափկչում կմրցի Ադիգենը ներկայացնող «Ճեճլա» թիմի հետ: