Վրաստանի Բիզնես Լիգայի առաջնության շրջանակներում՝ նոյեմբերի 7 -ին Նինոծմինդայի «Փարվանա» ֆուտզալի ակումբը Թբիլիսիում առաջին հանդիպումը անցկացրել է «ՎՏԲ» (ვითიბი) թիմի հետ:
«Փարվանա» հավաքականը 3 – 1 հաշվով զիջել է մրցակցին:
10 -րդ րոպեին խաղի հաշիվը բացել է «ՎՏԲ» թիմի խաղացող Լեւան Չիխրաձեն: 19-րդ րոպեին երկրորդ գոլը խփել է Գիորգի Ուռթաշվիլին: 2-րդ րոպեին Լեւան Չիխրաձեն դարձել է դուբլի հեղինակ:
Փարվանան 37-րդ րոպեին կարողացել է մեկ գոլով կրճատել հաշիվը, որտեղ գոլի հեղինակ է դարձել Ռաֆիկ Մարգարյանը: sbm.ge